Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել նոր անկախ Հայաստանի առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում:


Կազմակերպությունը հիմնադրվել է 1995 թ.` նույն թվականին գրանցվելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 1995 թ. ՀԱՀԱ Հասարակական առողջության ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, իսկ 2006 թ. Հասարակական առողջության եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունվել է որպես մշտական անդամ: ՀԱՀԱ մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է հասարակական առողջության բնագավառում աշխատող մասնագետներ` համաճարակաբաններ, մանրէաբաններ, կազմակերպիչներ, հիգիենիստներ և այլն: Հիմնադրման օրվանից սկսած` ՀԱՀԱ կարևոր նպատակներից մեկն է նպաստել և աջակցել հանրապետությունում իրականացվող ծրագրերին, որոնք նպատակաուղղված ենառողջապահության ստատուսի ու բնակչության կյանքի որակի բարելավմանը` միավորելով հասարակական առողջության և առողջապահության տարբեր բնագավառների մասնագետներին:

Հասարակական առողջության հայկական ասոցիացիաՎերջին տարիներին ՀԱՀԱ իր գործունեության համար որպես հիմնական թիրախ ընտրել է ժամանակակից Հայաստանի հանրային առողջության առավել արդիական խնդիրները: Այսօր ՀԱՀԱ ներկայանում է հանրությանը իրականացված ծրագրերի մի ողջ փաթեթով, որոնցից առավել նշանակալից են` Պետական համաճարակաբանական հսկողության ազգային համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (ԱՄՆ, Ատլանտա), Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ համատեղ «Դեպքի սահմանումը հանրային առողջությունում համաճարակաբանական հսկողության համար» (1996 թ.), «Աղետների համաճարակաբանություն» (2000 թ.), «Վարակիչ և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ազգային ստանդարտներ» (2001 թ.), «Բարեփոխումների շրջանում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայության տեղեկատվական-վերլուծական համակարգը» ձեռնարկների տպագրությունը:

 

1995-2002 թ.թ. Ասոցիացիան մի շարք ծրագրեր է իրականացրել ''Աջակցություն մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագրի'' շրջանակներում.

 

Հասարակական առողջության հայկական ասոցիացիաԱյս ծրագրերը նույնպես իրականացվել են միջազգային մի շարք այնպիսի կառույցների հետ համատեղ, ինչպիսիք են` ԱՀԿ եվրոպական գրասենյակն ու «Կարմիր խաչը», ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս ազմակերպությունների հետ համատեղ ՀԱՀԱ հրատարակել է համապատասխան գրականություն և իրականացրել բնակչության, բուժաշխատողների, հիվանդների համար նախատեսված կրթական մի շարք ծրագրեր:

 

ասարակական առողջության հայկական ասոցիացիան նշանակալից ներդրում ունի նաև Հայաստանում հակածխախոտային պայքարի գործում: Անցած 12 տարիների ընթացքում կազմակերպությունը ԱՀԿ եվրոպական գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀԱզգային ժողովի, ԱՄՆ կառավարության, Բացհասարակության ինստիտուտի, Հանրային առողջության հայկական միավորման, Հայաստանի ամերիկյան համալսարանի և այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության պայմաններում իրականացրել է տասից ավելի ծրագրեր, որոնցից են` Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության ուսումնասիրությունները, բազմաթիվ կրթականծրագրերը, մի շարք ցուցահանդեսներ, ծխախոտի վերահսկման օրենքի նախագծի մշակումը և այլն:

 

Հասարակական առողջության հայկական ասոցիացիաԱսոցացիայի գործունեության ուղղություններից է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը դիտարկման և համաճարակաբանական հսկողության մեջ: Այս նպատակով 1997-2002 թ.թ. կազմակերպությունը, կրկին համագործակցելով միջազգային և տեղական կառույցների հետ,իրականացրել է հետևյալ ծրագրերը`


«Տեղեկատվություն գործողությունների համար պոլիոմիելիտի հանաճարակաբանական հսկողությունում» համակարգչային ծրագրի ստեղծում, «Մալարիա» համակարգչային ծրագիրՏաջիկստանի համար, «Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» համակարգչային ծրագիր Տաջիկստանիհամար, «Արմենիա» համակարգչային ծրագիր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համար ՀՀ ԱՆ համակարգում և այլն:

 

Հասարակական առողջության հայկական ասոցիացիաԿարծում ենք, որ բոլորի համար հասկանալի է, որ այս կառույցն ունի նաև բազմաթիվ այլ ծրագրեր և գործընկերներ, որոնց թվարկումը թերևս կզրկեր մեր ընթերցողին այս համարում մի քանի այլ հոդվածներ ևս ընթերցելու հնարավորությունից, սակայն հուսով ենք, որ ՀԱՀԱ գործունեության այս հակիրճ նկարագրությունը միայն առաջին քայլն է, և ամսագրի հաջորդ համարներում մենք ավելի մանրամասնորեն կներկայացնենք առավել հետաքրքիր և հաջողված ծրագրերը: Միաժամանակ կազմակերպության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու գործին նվիրվածությունը վստահություն են ներշնչում կառույցի ապագայի հանդեպ:

 

Վերջում ուզում ենք հիշեցնել, որ Հասարակական առողջության հայկական ասոցիացիան բաց է համագործակցության համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ